«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Զոմբիացման ամենից էֆեկտիվ ճանապարհը կրթական համակարգի փլուզումն է

Զոմբիացման ամենից էֆեկտիվ ճանապարհը կրթական համակարգի փլուզումն է
17.03.2026 | 16:48

Մարդկանց էֆեկտիվորեն կառավարելու տեխնոլոգիաների առանցքը նրանց ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից առավելագույնս զրկելն է՝ դնելով իրենց համար հնարավորինս անսովոր դրության մեջ և բացահայտորեն ու ենթագիտակցորեն նրանց թելադրելով կառավարողին ձեռնտու պահվածք ու դրան համապատասխան որոշումներ։

Իսկ մարդկանց ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու ճանապարհները շատ են և բազմազան, դրանց հիմքերի հիմքն էլ կրթական համակարգի փլուզումն է, որի նպատակը ձախլիկ կառավարողների քաղաքականության բուն իմաստը հասկացողների թվի կտրուկ նվազումն է։

Նման քաղաքականության տիպական օրինակներից է անազատ մենթալիտետով մարդկանց վզին դեմոկրատական կոչեցյալ կյանքի կանոնները ստիպողաբար փաթաթելը, որը նման մենթալիտետ ունեցող ամբողջական երկրներին հանում է իր կյանքի բնական հունից, և նոր պայմաններում նրանք անում են սխալ սխալի հետևից։

Այստեղ, մարդու թուլացման և հեշտ կառավարելի դառնալու ամենից հուսալի ճանապարհը նրա կյանքը իր հունից հանելն է, որի ծայրահեղ դեպքն էլ, մազապուրծ փրկվելուց հետո, փախստական կամ գաղթական դառնալն է օտարի դռներին։

Իսկ մարդկանց առավելագույնս կառավարելի դարձնելու մեխանիզմը նրանց զոմբիացումն է, որի ամենազարմանալի ու առեղծվածային արտահայտություններից մեկն այն է, որ զոմբիացման ենթակա են նույնիսկ ամենաբարձր կրթական ցենզ, բայց կեղծ ինքնուրույն մտածողություն ունեցող մարդիկ։

Իշխանության և նրա վարած կրթական քաղաքականության միջև կապի առումով պետք է նշել, որ կա իշխանությունը երկարացնելու հարցին երկու մոտեցում։

Հզոր և մրցունակ երկրներում հզորանալու, ավելի մրցունակ դառնալու և դրա արդյունքում իշխանությունն ուժեղացնելու համար ձեռնտու է կրթական համակարգի լավացումը։

Իսկ այն դեպքերում, երբ երկիրը թույլ է և սկզբունքորեն մրցունակ լինել չի կարող, իշխանությունը պահելու և այն երկարաձգելու ճանապարհը մնում է երկրի բազմակողմանիորեն պառակտումը և մարդկանց հնարավորինս զոմբիացումը, որի ամենից էֆեկտիվ ճանապարհը կրթական համակարգի փլուզումն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ